Բոլորովի վերջերս բացվեց հայկական մի կայք` BlogNews.am: Այս կայքը իր գլխավոր առաքելությունն է համարում համախմբել բլոգոլորտի ներկայացուցիչներին և ավելի դյուրին դարձնել նրանց կապը հանրության հետ:
Նույն օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է` "Ազատ օգտագործում է համարվում առանց հեղինակի համաձայնության և վարձատրության, սակայն հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, ստեղծագործության օգտագործումը, որը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին և չի վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերը:"
Հոդված 23-ի առաջին մաս`Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության թույլատրվում է օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության վերարտադրումը բացառապես անձնական, ոչ առևտրային նպատակներով օգտագործելու համար, եթե դրանով չեն վնասվում հեղինակի օրինական շահերը։
Առաջին հայացքից սա լավ գաղափար է...բայց իրականում սրա հետևում թաքնված է պարզ բիզնես պլան, ուրիշների հեղինակային իրավունքները ոտնահարելով շատ այցելու ապահովվող կայք ստեղծել: Վարը նշածս օրենքը սակայն արգելում է ուրիշների հեղինակային իրավունքների այսպիսի օգտագործումը: Նյութերը կարող են օգտագործվել միայն մամուլի տեսության ձևով, ինչը այս կայքում կատարվում է հասարակ "Քոփի փաստ"-ի` ամբողջական հոդվածի տեղադրման ձևով:
ՀՀ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքի 3 հոդվածի առաջին կետը սահմանում է` "Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձևով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձևը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից":Նույն օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է` "Ազատ օգտագործում է համարվում առանց հեղինակի համաձայնության և վարձատրության, սակայն հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, ստեղծագործության օգտագործումը, որը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին և չի վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերը:"
22-րդ հոդվածի 2-րդ կետ` "Ազատ օգտագործմամբ թույլատրվում է՝ գիտական, հետազոտական, բանավիճային, քննադատական և տեղեկատվության նպատակով օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության քաղվածքների մեջբերումը (ցիտումը) բնագրով կամ թարգմանաբար, այդ թվում` թերթերի և ամսագրերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը մամուլի տեսության ձևով՝ մեջբերման նպատակն արդարացնող ծավալով:"
Օրենքը թույլատրում է օգտագործումը առանց հեղինակի շահերը վնասելու: Այս կայքի պարագայում ամեն ինչ հստակ է, ակնհայտորեն ոտնահարվում են հեղինակի շահերը: Եվ բացակայում է հեղինակի թույլտվությունը:
Հոդված 23-ի առաջին մաս`Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության թույլատրվում է օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության վերարտադրումը բացառապես անձնական, ոչ առևտրային նպատակներով օգտագործելու համար, եթե դրանով չեն վնասվում հեղինակի օրինական շահերը։
Բլոգների նյութերը վերցնելով կայքը շատ այցելուներ կունենա, իսկ ռեյտինգի բարձրացումից գովազդատուները կայքում գովազդ կդնեն, արդյունքում վերարտադրումը կրում է առևտրային բնույթ: Դրան զուգահեռ բլոգերները կկորցնեն իրենց այցելուներին: Սա կարծում եմ բարոյական չէ:
Ըստ ՀՀ բարոյական ու տնտեսական վնասի մասին համապատասխան օրենքների բլոգգերները իրավունք ունեն դիմել դատարան ու փոխհատուցում պահանջել: Այնուամենայնիվ կայքի ղեկավարներին իմ մի խումբ բլոգեր ընկերների ու իմ անունից խնդրում եմ չտեղադրել մեր նյութերը իրենց կայքում ու չվնասել մեր հեղինակային իրավունքներ:
Մի արտագրե՛ք, դա ծույլ աշակերտին բնորոշ քայլ է: Ավելի լավ է ստեղծեք ձեր սեփականը ու այդպես հնարավոր է կարողանաք մրցակցել լրատվական կայքերի հետ ու այլընտրանք առաջարկել:
Հ.Գ.
Ցանկության դեպքում կարող եք այս փոսթս տեղադրել ձեր կայքում: :Դ
Մի արտագրե՛ք, դա ծույլ աշակերտին բնորոշ քայլ է: Ավելի լավ է ստեղծեք ձեր սեփականը ու այդպես հնարավոր է կարողանաք մրցակցել լրատվական կայքերի հետ ու այլընտրանք առաջարկել:
Հ.Գ.
Ցանկության դեպքում կարող եք այս փոսթս տեղադրել ձեր կայքում: :Դ
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий